Անձնակազմի կառավարման փորձագետ

հունիսի 05, 2026

Ներածություն 

Հայաստանի տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը աշխատանքի է հրավիրում Անձնակազմի կառավարման փորձագետի, ով պատասխանատու կլինի Հանձնաժողովի մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների կազմակերպման, կադրային փաստաթղթաշրջանառության ապահովման, աշխատակազմի համալրման և անձնակազմի կառավարման քաղաքականությունների իրականացման համար։

Մենք փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով կկարողանա ապահովել անձնակազմի կառավարման գործընթացների արդյունավետ իրականացումը և նպաստել Հանձնաժողովի մարդկային ռեսուրսների զարգացմանն ու կայուն գործունեությանը։ 

Պաշտոնի նկարագիր

Որպես Անձնակազմի կառավարման փորձագետ՝ Դուք պատասխանատու կլինեք Հանձնաժողովի անձնակազմի կառավարման գործընթացների կազմակերպման և համակարգման համար։ Դուք կմասնակցեք կադրային փաստաթղթերի մշակմանը, աշխատակիցների ընդունման, տեղափոխման և ազատման գործընթացներին, անձնական գործերի վարմանը, հաստիքացուցակների մշակմանը և աշխատանքային հարաբերությունների իրավական ձևակերպմանը։ 

Դիմելու կարգը 

Խնդրում ենք ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@isa.isaa.am հասցեին՝ էլեկտրոնային նամակի առարկա դաշտում նշելով պաշտոնի անվանումը։ 

Դիմումներն ընդունվում են մինչև 2026թ հունիսի 30։